Դպրոցում 40,000 դրամով աշխատելն` արդեն ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ է...
2015-12-13 03:53:00

Այն ,որ հայաստանյան դպրոցներում տղամարդ ուսուցչի պակաս կա՝ փաստ է: Շատ քիչ է վարձատրվում  մանկավարժի աշխատանքը, իսկ դպրոցում,  տղամարդ ուսուցչի ներկայությունը ոչ միայն ցանկալի է՝ այլև պարտադիր: 

  Սահմանադրական բարեփոխումների «ՈՉ» -ի ճակատի ակտիվիստ  է Կարպիս Փաշոյանն, որն ի դեպ,   Սիլվա Կապուտիկյանի անվան  թիվ 145 հիմնական դպրոցում աշխատում էր որպես պատմության ուսուցիչ:  Ի դեպ, նա դպրոցում աշխատող երկու տղամարդ ուսուցիչներից մեկն էր:  Հիշյալ դպրոցի տնօրենը Կարպիս Փաշոյանին հասցրել էր այն աստիճանի, որ նա  ինքնակամ դիմում էր գրել՝  իրեն աշխատանքից ազատելու համար,  պատճառաբանությամբ՝   իբրև հաճախ ուշացումներով է մտել դասարան:  Իհարկե, «ուշացում» բառին,  մեր օրերում,  «ժամանակակից»  բառախաղ է առաջացել՝ «...եթե  ասեիր՝  «ԱՅՈ» , ապա՝  գործիդ կմնայիր»: 

   Մամուլից տեղեկացանք  այս ամենի  մասին և անմիջապես USArmenianews.com-ը  կապ հաստատեց  արդեն գործազուրկ  կարգավիճակ ունեցող ուսուցչի՝ Կարպիս Փաշոյանի հետ, պարզաբանելու՝  մամուլում հնչաց տարբեր կարծիքների վերաբերյալ:  

  Համաձայնվեք ,որ պատճառաբանումը ոչ միայն թույլ է եղել, այլև նաև մեր օրերում  հասկանալի, որ ՀՀ Սահմանադրական ընտրությունների ժամանակ ուսուցիչը  «Ոչ» է քվեարկել:

  -Հարգելի Կարպի՛ս,  ինչքան հասկացանք, մեր «ապահով  Հայաստանում» աշխատող մարդը պետք է ամեն ինչից գոհ լինի: Եթե գաղտնիք չէ, որքան  աշխատավարձ էիք ստանում,  որ դրանով ուզում էին «լռեցնել»:

   - 40 հազար դրամ : (ժպտում է...)

  -Կարպիս, պատճառաբանել են, որ ուշացումներով եք դպրոց աշխատանքի գնացել:  Խնդրում եմ ասել,  «Ոչ»-ից հետո, ուշացել եք, թե՞  ՈՉ :

   -Այո, հենց հեռացման օրը ուշացել էի:

   -Հասկանալի է, որ «վերաբերմունքով» են դրդում դիմում գրելուն, իսկ ի՞նչ եք կարծում, «վերևներում» որքանո՞վ կհաջողվի  ձեր ուշացումը որպես պատճառ «արդարացվի»:

   -Ուշացման դեպքում հեռացնելու համար պետք է օրենքով սահմանված կարգով անցկացվեն հստակ ընթացակարգեր, իսկ դրանք դպրոցում չե՛ն կիրառվել :  Ուշացումներիս պատճառը իմ գեր ծանրաբեռնվածությունն է եղել: Աշխատում էի դպրոցում, սովորում եմ համալսարանում, «Ոչ»-ի պայքարը և այլն, հոգնածություն կար, բայց ես վերականգնվելու էի և նոր եռանդով անցնեի աշխատանքի: 

   Վերջապես, վերոհիշյալ ընթացակարգերը չեն կիրառվել, քանի որ նրանք գնահատել են իմ աշխատանքը, տեսել են, որ ես կոնկրետ արդյունքներ ունեմ,  ինչպես  երեխաների կրթության, այնպես էլ դաստիարակության գործում:

-Կարպիս,  իսկ քանի՞  տղամարդ ուսուցիչ  է աշխատում   Սիլվա Կապուտիկյանի անվան  թիվ 145 հիմնական դպրոցում: 

-Ես էի և  Ռազմագիտության ուսուցիչը:

-Բարձրացված աղմուկից հետո, նախկին տնօրենդ փորձե՞լ է  ձեզ հետ կապ հաստատել, վերադառնալու մասին,  խոսե՞լ է, կամ նման մի  բան...

-Ո՛չ,  կապ չի հաստատել:

-Կարպիս, մամուլից տեղեկացանք, որ աշխատանքի  նոր առաջարկ ունեք:   Ե՞րբ եք գնալու նոր աշխատանքի հետքերով:

-Այո, առաջարկ կա «Անանիա Շիրակացու» անվան կրթահամալիրից, որին պատրաստվում եմ արձագանքել: 

 

   Հ. Գ. Վստահ ենք,որ այս երիտասարդը առանց աշխատանք չի մնա: Մեր երկրին, իրոք, պակասում է  Կարպիս Փաշոյան ուսուցչի պայքարող տեսակը: Իսկ դպրոցում 40,000 դրամով աշխատելն արդեն  ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ է: 

  Հարցազրույցը վարեց՝ Ա. Մ  

 

 

Այս նյութը դիտել են - 618 անգամ