ֆրանսահայ կազմակերպություններ հանդես են եկել Արցախին աջակցելու նախաձեռնությամբ
2016-05-05 09:55:00

Ֆրանսիայի հայկական համայնքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նրա տեղեկացմամբ` 10-ից ավելի ֆրանսահայ կազմակերպություններ հանդես են եկել Արցախին աջակցելու կոչերով, որոնց արձագանքել են շատ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ: «Ֆրանսիայի հայկական այդ կազմակերպությունների ﬕջոցով նրանք իրենց ֆինանսական օժանդակությունն են բերել արցախահայությանը: Այսինքն` կարող ենք ասել, որ արցախահայությանն աջակցելու կոչին տեղի բնակչության շրջանում բավական ակտիվ արձագանք եղավ»,-ասաց Հովհաննես Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ դրանից բացի, բազմաթիվ ֆրանսահայեր ուղղակիորեն իրենց օժանդակությունն են բերել Արցախին` փոխանցուﬓեր կատարելով Արցախի Ֆինանսնաների նախարարության բացած հաշվեհամարին: «Սրանք ուղղակի փոխանցուﬓերն են, այսինքն` ֆրանսիահայ կազմակերպությունների ﬕջոցով չեն անցնում: Ինչպես տեսնում եք, այս երկու տարբերակով էլ օժանդակությունն առկա է: Արցախին ֆինանսական օժանդակության տրամադրումը ﬕնչև այսօր էլ ընթանում է, առաջիկա շաբաթներին էլ դեռ գործընթացը կշարունակվի»,-ասաց Հովհաննես Գևորգյանը:

Այս նյութը դիտել են - 1579 անգամ