Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին:
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:
Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Նախգիծը կառավարությանը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Այս նյութը դիտել են - 1540 անգամ