Կամավորների լայնամասշտաբ ցուցակագրումը մեկնարկել է. ցուցակագրվողների մեջ նաեւ աղջիկներ կան
2016-05-06 11:29:00

Օրեր առաջ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հայտարարեց հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին: 20-ից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց կոչ արվեց ցուցակագրվել եւ պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, ում հետ զրուցել ենք այս թեմայով, ցւցակագրումն իրականացնողներից մեկն է:

- Պարոն Մանուկյան, ցուցակագրման կոչին արձագանքողներ եղե՞լ են: Այս պահին քանի՞ մարդ է ցուցակագրվել:

- Էլեկտրոնային նամակներով արդեն 200-ից ավելի մարդիկ են արձագանքել: Սակայն այդ գործընթացը ընթանում է նաեւ մարզերում եւ մենք այս պահին դեռ ամփոփ տեղեկություններ չունենք: Հավաքագրվում է, մայիսի 9-ի մամլո ասուլիսով հանդես կգանք եւ այդ ասուլիսի ժամանակ որոշակի ամփոփոում կլինի: Բայց սա կարճ պրոցես չէ, ավելի երկար պրոցես է, որին մենք պատրաստվում ենք: Այսինքն մայիսի 9-ից հետո եւս ցուցակագրումն ընթանալու է:

Այս նյութը դիտել են - 1456 անգամ