Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել:
Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»- ասել է Սերժ Սարգսյանը :
Նախագահը նաև ասել է, որ փոփոխություններ եղել են և շատ են լինելու, բայց երկիրը այս համատեքստում, որպես օրինակ նշել է, որ ապրիլ ամսին պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է մոտ 100 մլրդ դրամ գումար. «Նման բան մեր երկրի պատմության մեջ չի եղել: Եվ եթե հաշվի առնենք այն հանգմանքը, որ հիմնական հարկատուները գրեթե շահույթ չեն ստացել ու շահութահարկ չեն վճարել, գունավոր մետաղների գնի անկման և այլ պատճառներով, բա էդ ովքեր են վճարել:
Իհարկե էլի տեղ ունենք և էլի ենք հավաքելու »,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկապես Սերժ Սարգսյանի հարցը հետաքրքիր է՝ՊԵԿ-ը որտեղի՞ց է հավաքագրվել այդ 100 մլրդը, այն դեպքում երբ միջին պլանային ցուցանիշն եղել է 80 մլրդ դրամի շրջանակում: Փաստացի ապրիլին շուրջ 20 մլրդ դրամ հավելյալ հավաքագրում է ապահեվվել: Հարց է առաջանում՝ ու՞մ հաշվին:
Այստեղ թերևս կարող է երկու հնարավոր տարբերակ լինել. Առաջին ավանդական տարեբարկն այն է, որ հարկատուների «վզին» պետք է լրացուցիչ բեռ դրված լիներ: Բայց այդ դեպքում հետադարձ կապով հանրային շրջանակներում և ԶԼՄ-ներում ՊԵԿ նորանշանակ պետի սանձազերծած հարկային տեռորի մասին տեղակատվական արտահոսքեր կլինեին, դժգահության ալիք անպայման առաջ կգար:
Երկրորդ ՝ոչ ավանդական տարբերակն այն է, որ փորձ է արվել ստվերը բերել հարկային դաշտ և համակարգի կաշառակերությունը նվազեցնել: Սերժ Սարգսյանն ՀԽ անդամների մոտ ըստ էության ակնարկել է երկրորդ տարբերակի մասին: Հիմնական ազդակն այստեղ այն է, որ իշխանությունը ոչ թե խոստանում է, այլ կոնկրետ գործով փորձում է ապացուցել, որ դադարել է մսխել հարկատուների փողերը: Դրանք այսուհետ մտնելու են միայն բյուջե:
Այս համատեքստում Սերժ Սարգսյանի հորդորը հանրային խորհրդի անդամներին, թե գնացեք հանդիպեք, զրուցեք մարդկանց հետ, ըստ էության միտված էր նրան, որ հանրությունն այս պահին իսկապես հավատա, որ իրավիճակ է փոխվել:
Նույն հորդորը Սերժ Սարգսյանն արել էր նաև ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Սերժ Սարգսյանը, հավանաբար, մաքրվելու խնդիր ունի և բաց տեքստով հայտարարում է, որ կերակրատաշտակն այլևս չի խժռվելու, որվեհտեև ապրիլյան պատերազմը շատ ցույց տվեց, որ պետությունից գողացված ամեն մի դրամը թուլացնում է սահմանն ու խոցելի դարձնում մեր զինվորին:
Իհարկե դեռ վաղ է խոսել վստահելի փոփոխություննրի մասին կամ հավատալ, որ իշխանությունը հրաժարվում է «ուտելուց»: Այստեղ կա մեկ այլ կարևոր խնդիր ևս՝ իսկ նախկինում արված բոլոր մսխումները ներվելո՞ւ են: Սերժ Սարգսյանը կարծես թե հակված է ներելու. «Մենք չենք կարող 37 թիվ թույլ տալ»,- ասել է նա:
Մեկ-երկու քավության նոխազներ և պաշտոնանկություններ հավանաբար էլի կլինեն, բայց պատիժ՝ օրենքի առաջ պատասխան տվողներ հավանաբար ՝ոչ:
Կարինե Սարիբեկյան