Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի
2016-05-06 22:49:00

Մակեդոնիայի արքա Փիլիպոս Երկրորդը Լակեդեմոնում պաշարել էր մի ամրություն: Դիմելով ամրոցը պաշտպանող կայազորի հրամանատարին, Փիլիպոսն ասաց, որ նրան շատ բանից կզրկի, եթե չհանձնի պաշարված քաղաքը: Կայազորի հրամանատարը պատասխանեց. «Բայց չէ՞ որ դու չես կարող ինձ զրկել հայրենիքի համար մեռնելու իրավունքից»: Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի. միտս ընկավ Չապլինը. Սա հենց այս օրերի համար է ասված... երանի ամեն մեկս հասկանայինք ըստ էության, թե ինչ կա այս տողերի տակ՝ հիմքում. Կյանքը կարող է ազատ ու գեղեցիկ լինել, բայց մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից:

Ընչաքաղցությունը թունավորել է մարդկանց հոգին, ատելությամբ բաժանել աշխարհը, նետել մեզ տառապանքի ու արյունահեղության մեջ: Բոլորս զարկ ենք տվել ագահության և փակել մեզ զնդանում: Մեքենաները որ առատություն ե նթափում, մեզ գցել են կարիքի մեջ: Մեր գիտելիքներն անպատկառ են դարձրել մեզ, մեր դատողականությունը մեզ դարձրել է սառն ու դաժան: Մենք չափից դուրս ավելի ենք մտածում և չափազանց պակաս զգում:
 
Մենք մարդկայնության ավելի կարիք ունենք, քան մեքենաների. և ավելի, քան դատողականությունը՝ մեզ հարկավոր են բարություն ու մեղմություն: Առանց այդ հատկությունների կյանքը միայն բռնություն կդառնա, և ամեն ինչ կկործանվի: Ինքնաթիռն ու ռադիոն կարճացրել են տարածությունները:
 
Այդ հայտնագործությունների բնույթն ինքնին պահանջում է մարդուց բարություն, կոչ է անում համընդհանուր եղբայրության և հողագնդի վրա ապրողների միավորման:
 
Անգամ այժմ իմ ձայնը հասնում է ամբողջ աշխարհի միլիոնավոր մադկանց լսողությանը, միլիոնավոր հուսահատված տղամարդկանց, կանանց և փոքրիկեր եխաների, դժբախտ զոհերի այն սիստեմի, որն ստիպում է տանջել և բանտ նետել անմեղ մարդկանց:
 
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1417 անգամ