Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, Միացյալ Նահանգների դիրքորոշումը հետևյալն է․ ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնությունը։ Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի շարունակվող սրումը:
Նա վերստին շեշտել է, որ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով:
Այս նյութը դիտել են - 1624 անգամ