Կփորձի ճեղքել Մեղրիի ուղղությունը…այս անգամ՝ առանց Մոսկվայի ոգեշնչման…
2016-05-07 11:38:00

Ադրբեջանը հավանաբար հիմնական հարվածը կուղղի Հայաստանի և ԼՂՀ-ի հարավային հատվածին. կփորձի ճեղքել Մեղրիի ուղղությունը…այս անգամ՝ առանց Մոսկվայի ոգեշնչման…

Մոտ 10 օր առաջ քաղաքագետ Կարինե Գևորգյանը հայտարարեց, որ ռազմական հետախուզության և հայկական անօդաչուների տվյալներով Նախիջևանում են գտնվում Իսլամական պետության գրեթե հազար գրոհայիններ: Թուրքիան մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանն էլ հարձակողական զինատեսակներ է կենտրոնացրել հարավային՝ Մեղրիի միջանցքի ուղղությամբ:Քաղաքագետը ևս չբացառեց, որ ռազմական գործողության նպատակը Մեղրիի միջանցքի ճեղքումն է՝ Նախիջևանից դեպի Ադրբեջան:

Որ ռազմական գործողությունները Իրանի հետ սահմանի երկայնքով կարող են ծավալվել՝ պարզ է դառնում մի քանի հանգամանքներից:  

Ստուգողական առաջին մարտը ըստ երևույթի նախատեսված է եղել իրականացնել դեռ 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային բողոքից հետո. Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ պետք է ճեղքեր Մեղրիի գիծը, ուժով տարածքային զիջում կորզեր Հայաստանից և, վերաձևելով Մադրիդյան փաստաթուղթը, ԼՂՀ-ում և Մեղրիի սահմանի վրա տեղակայվելու առիթ տար ՌԴ խաղաղապահ ուժերին: Միաժամանակ ՌԴ-ի կամակատար Գորիկ Հակոբյանը պետք է իշխանության բերեր Ռոբերտ Քոչարյանին:

Իրանն այն ժամանակ ՌԴ-ի և ԱԱԾ-ի կողմից տեղեկացված է եղել սպասվող կարճաժամկետ պատերազմի մասին, սակայն դա հետաձգվեց… Ռոբերտ Քոչարյանի մոր մահվան պատճառով /ինչի մասին գրելենքhttp://lakmoes.am/qaxaqakan/450-2015-08-29-20-19-56 /: Այդ մասին է վկայում ԱԱԾ-ի ներկայացուցիչների 15 թռիչքները Ռուսաստան և Իրան ուղղություններով՝ Ռ. Քոչարյանի մոր մահվանը նախորդող  օրերին:

Այդուհանդերձ պատերազմը եղավ, և եթե առաջին անգամ Իրանը, դեմ լինելով, չխոչընդոտեց կարճաժամկետ ռազմական գործողությունների սկսմանը՝ ունենալով ՌԴ-ի երաշխավորությունը, ապա այժմ իրավիճակ է փոխվել.

Հայկական զինուժը Ռուսաստանին հասկացրեց, որ այլևս կարող է արհամարհել նրա կասեցման պահանջները և շարժվել առաջ: Այդ վտանգը զգաց նաև Իրանը, քանի որ հակամարտության մեջ կարող են ներքաշվել և տուժել տարածաշրջանի բոլոր երկրները:

Դա էր պատճառը, որ ապրիլի 14-ին Իրանի հետախուզության ղեկավար, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՛՛Էլ-Կուդս՛՛ էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին գաղտնի այցելեց Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նպատակը՝ նրան հորդորելն էր՝ այլևս ՛՛երես չտալ՛՛ Ալիևին, չսրել իրավիճակը և բանակցությունների միջոցով լուծել հարցը, անհնարինության դեպքում՝ թույլ տալ՝  հայկական և ադրբեջանական կողմերը ինքնուրույն լուծեն հակամարտությունը:

Հենց դա էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ փոխանցեց Ադրբեջանին՝ առանց փակագծերը բացելու, ինչից էլ Ալիևը կատաղեց և, ստիպված, զորքը բերեց փարախի պես տեղակայեց ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների մատույցներում, բայց առայժմ չի համարձակվում հարձակվել:

Եվ որպեսզի Ալիևը շատ չվախենա, ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը հայտարարեց, որ ԼՂՀ հարցը միակողմանի /միայն Հայաստանը/ չի լուծվի: Այդ հրահանգն էլ, հավանաբար, Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին փոխանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով և ստացվեց հավաստիացում... ժամանակ շահելու համար:

Թե կողմերից ով կորցրեց կամ կկորցնի հաղթանակի հասնելու ժամանակն ու հնարավորությունը՝ ցույց կտա ժամանակը:   

Միլենա Միլիտոնյան

Աղբյուրը`lakmoes.am

Այս նյութը դիտել են - 1546 անգամ