«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։
Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն Է սկսվել։
Բանն այն Է, որ դեպքը բացահայտել Է ոստիկանությունը և ամբողջական փաթեթով այն տրամադրել Է ՀՀ քննչական կոմիտեին, որն Էլ երեկ սկսել Է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գործը պահանջել Է հանձնել իրեն։ Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը։ Իսկ այս պատմությունը կարող Է հեռու գնացող զարգացումներ ունենալ։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել Է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել Է, և որոնք իրեն ուղղորդել են։
Այլ կերպ ասած՝ այս գործը կարող Է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 2133 անգամ