Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի ենթադրյալ սպանող Ալփարսլան Չելիկի գործով մեղադրական եզրակացությունը սպասվում է մյուս շաբաթվա մեջ, հայտնել է Չելիկի փաստաբան Մուրատ Ուսթյունդաղը RIA Novosti-ին:
Փաստաբանի խոսքով` ինքը չի սպասում, որ Չելիկի մեղադրական եզրակացությունում կառաջադրվի Պեշկովի սպանությունը հանցանշանների անբավարարության պատճառով, խոսքը կարող է վերաբերվել միայն զենքի անօրինական կրմանը:
Ապրիլի սկզբին Իզմիրում Չելիկը ձերբակալվել է զենքի անօրինական պահպանման և կրման մեղադրանքով: Հետաքննության ընթացքում նա հայտարարել է, որ անձամբ չի կրակել Պեշկովին, և իր ենթականերին նույնպես հրամայել է նրան չկրակել, սակայն որպես խմբի հրամանատար` իր վրա է վերցրել այդ բանի պատասխանատվությունը:
Այս նյութը դիտել են - 1683 անգամ