Ֆուտուրիստական կանխատեսում.
Ակնհայտ է, որ մայիսի 10-ին ՀՀ ԱԺ-ն չի ճանաչի Արցախի անկախությունը: Եթե նման կամք ՀՀ քաղաքական էլիտան ունենար, ապա օրենսդրական նախաձեռնության դափնին դժվար թե թողնվեր "ընդդիմադիր" պատգամավորներին Վստահ եմ, որ նժդեհյան գաղափարախոսությամբ տոգորված հանրապետական հատկապես երիտպատգամավորները հայրենասիրական պաթոսով ու ցեղի կանչով այս օրերին ուղղակի կլցնեին հայոց երկնակամարի լազուր երկինքը:
Հետևաբար, Արցախի անկախության ճանաչմամբ Ադրբեջանին ու միջազգային հանրությանը վախեցնելը ուղղակի ծաղր է Արցախի ու հայ ժողովրդի հանդեպ: Դրանով Արցախի միջազգային ճանաչման գործընթացը հետընթաց կապրի:
Իսկ այսօր եկեք մեկ անգամ ևս հպարտանանք Շուշիի ազատագրման բերկրանքով:
Շնորհավոր հաղթանակներդ հայ ժողովուրդ:
Այս նյութը դիտել են - 1684 անգամ