Առանց հատուկ պիտակի բարեգործական միջոցառումները ինքնին կհամարվեն կասկածելի...
2016-05-09 10:10:00
Սփյուռքում ամենուրեք կազմակերպվում են բարեգործական տարբեր միջոցառումներ հօգուտ արցախյան հակամարտության զոհերի ընտանիքների,Արցախի ամրապնդման և այլն։ 
Ստահակներից, խաբեբաներից պաշտպանվելու համար ու որպեսզի հատկապես այդ հանգանակությունները վստահություն ներշնչեն ապագա նվիրատուներին,Արցախի կառավարական մարմիններին առաջարկում եմ ստեղծել «լաբելիզացման» մեթոդ։ 
Այսինքն կազմակերպիչները նախօրոք ,էլեկտրոնային կապով կներկայացնեն իրենց միջոցառման նպատակը, գոյացած միջոցների կոնկրետ հասցեատերերին, հաշվեհամարը և ըստ այդմ կստանան հատուկ պիտակ ՝ հաստատված Արցախի կառավարության կողմից,որն էլ կարող են տեղադրել միջոցառման գովազդային պաստառներին։
Միջոցառման ավարտին կարող են հաշվետվություն ներկայացնել և Արցախի կառավարության կողմից ստանալ շնորհակալագիր, որը կարող է ընդգրկել հանգանակված գումարի չափը։ Դրանով նրանց միջոցառումը կդիտարկվի լուրջ և վստահություն ներշնչող։ 
Առանց հատուկ պիտակի միջոցառումները ինքնին կհամարվեն կասկածելի։ 
Եվ ամենակարևորը՝ միջոցները կհասնեն հասցեատերերի:

Արման Ավագյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1473 անգամ