Արդեն տեղեկացրել ենք, որ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հաղթանակ զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը: Մինչ պաշտոնական արարողության սկիզբը Սերժ Սագսյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները լրագրողներին հսկում էին, որպեսզի անմար կրակի մոտակայքում չկանգնեն՝ նրանց առաջարկելով աշխատել շքերթին մասնակցող զինվորականների թիկունքից: Քիչ անց այդ ամենը փորձում էր կազմակերպել նախագահականի լրատվականը:
Ապարդյուն փորձերից հեոտ արդեն անվտագության աշխատակիցները լրագրողներին ամեն կերպ հեռու էին պահում Սերժ Սարգսյանից: Հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը նախարարների եւ հոգեւորականների հետ Մայր Հայաստան հուշահամալիրի հարեւանությամբ կանգնեցված վրանում մասնակցում էր ճաշկերույթի:
Այդ դեպքում եւս լրագրողներին վրանից մոտ 20 մետր հեռու էին պահում, իսկ վեջում, երբ պետք է Սերժ Սարգսյանը հեռանար, նրա մեքենան տարածքում չէր երեւում: Պարզվում է՝ այն կանգնեցրել էին այգու մեջ՝ ծառերի արանքում:
Տեսանյութն՝ առանց մեկնաբանության:
Այս նյութը դիտել են - 2288 անգամ