Երբեմն ֆեսբուքյան մի փոքրիկ առաջարկ ավելի տեղին է լինում, քան մի ողջ նախարարության որոշում:
Արմենչիկի հետ կապված ՊՆ մամլո խոսնակն ասում է.
«Ես գաղափար չունեմ, թե դա երբ է եղել ու որտեղ: Միգուցե Ղարաբաղում է եղել ինչ-որ մի տեղ, որի մասին ես այս պահին ինֆորմացիա չունեմ»:
Հարցին, թե ղեկավարությունը կամ այդ զորամասի հրամանատարական անձնակազմը տեղյակ եղե՞լ է դրանից և ինչու է թույլ տվել նման մոտեցում զինվորների նկատմամբ, պարոն Հովհաննիսյանն ի պատասխան կրկնեց, որ ինքը տեղյակ չէ, սակայն հնարավոր է, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություն սկսվի /a1plus.am / :
Պաշտոնյաների «տեղյակ չեմ» բառին այնպե՜ս լավ ծանոթ է հանրությունը:
Իսկ «ուսումնասիրություն սկսելն էլ» նման է այն բանին, ասես քրեական գործ պիտի հարուցվի Արմենչիկի դեմ: Ուղտը թողած՝ ընկել եք լուի ետևից: Ահա թե ինչ է առաջարկում ֆեսբուքյան օգտատերերից մեկը:
ՋՆՋԵ՛Ք ԽՆԴՐԵՄ...
ՄԻ տարածեք:
Նախ` նայել չի լինում.. Մարդ գետինն է մտնում էդ անուղեղ ու անմեղսունակ մանչուկի և էդ ակցիայի կազմակերպիչների ու թույլ տվողների փոխարեն:
Երկրորդն էլ ուրիշները կնայեն կծիծաղեն մեր վրա:
Եվ երրորդն էլ` էդ "ձյունանուշիկից" տոպրակ ստացող զինվորները մեղք են, հիմա ամաչում են որ իրենք էլ մասնակից են էդ հիմարությանը: Ջնջե՛ք խնդրեմ...
Samvel Sevada Grigorian
ՀԳ Ջնջեք ու վերջ: Կոպիտ է, բայց տեղին: Մարդը զինվորին կամեցել է օգնել: Գուցե ձևը ճիշտ չի ընտրել, գուցե... Ես այդպես եմ մտածում.. Իսկ «ուսումնասիրություն թող սկսեն ՊՆ-ի այն պաշտոնյաների դեմ, ովքեր գրչի մի հարվածով առանց պատասխանատվություն կրելու ազատվել են պաշտոններից:
Հասմիկ Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 1757 անգամ