Վերջին օրերին առաջ է քաշվում մայրաքաղաքի փողոցները Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների անուններով անվանակոչելու հարցը:
Մասնավորապես, առաջարկվում է Երևանի փողոցների խորհրդային անվանումները փոխարինել հայկական անուններով: Օրինակ՝ Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի, Կիևյանը՝ Արցախի հերոս, գեներալ Քրիստափոր Իվանյանի անուններով:
Քաղաքացիներն առաջարկում են փողոցներ անվանակոչել նաև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի (Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը), կապիտան Արմենակ Ուրֆանյանի (Երևանի Գաջեգործների 40 շենք) և քառօրյա պատերազմում զոհված մեր մյուս հերոսների անուններով: