Նամակ խմբագրությանը
Հարգելի խմբագիր,
Ուղարկում ենք պատասխանը Մայր Աթոռի մեկնաբանության՝ Եզրաս սրբազանի մանկապղծության հետ կապված, պիտի խնդրեի զետեղեք ձեր թերթում, որպեսզի ժողովուրդը իմանա իրականությունը։
Մամուլից կարդացինք Մայր Աթոռի արձագանքը կաթողիկոսի հարազատ եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մանկապիղծ՝ «պեդոֆիլ» լինելու վերաբերյալ հոդվածը, որ տեր Վահրամ քահանան համարում է հիմարություն: http://www.usarmenianews.com/am-n-2327.html
Ըստ երևույթին, տեր հայրը շատ լավ տեղեկացված չէ այդ օրերին Գևորգյան ճեմարանի մեջ կատարված դեպքերին կամ միտումնավոր անտեղյակ է ձևանում: Բայց բավական է, որպեսզի հետաքրքրվի Եզրաս սրբազանի համակուրսեցիներից իրենց վերաբերմունքի մասին նրա հանդեպ, ու կհամոզվի, որ որևէ մեկը գրեթե չկա, որպեսզի արգահատանքով չպատմի այն անբարոյությունների մասին, որ միշտ գործել է Եզրաս սրբազանը:
Ի դեպ, կհամոզվի նաև, որ գրվածը ոչ թե հիմարություն է, այլ կատարյալ ճշմարտություն: Մենք պարզապես ուզում ենք տեր հորը իմաց տալ, որ այն ուսանողը, որին պղծել է Եզրաս սրբազանը, և որին պայմանականորեն անվանում ենք «Մարչելո»՝ չցանկանալով այդ մարդուն հիշեցնել իր սոսկալի ապրումները, այսօր հոգևորական է և ծառայում է արտասահմանի թեմերից մեկում: Սա՝ իմիջիայլոց:
Ափսոս, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կտրիճ աշխարհիկ անունը կրելով, քաջությունը չունեցավ իր հարազատ եղբոր մասին, մանկապղծության հետ կապված փաստված լուրի հիման վրա, հայրապետական քաջ որոշում ընդունելու և ներողություն խնդրելու, իր եղբորը հոգևորականի կարգից հեռացնելու համար, այսպիսով ապացուցելով, որ իրեն ևս հարազատ է այդ ախտը:
Ինքը՝ Գարեգին Բ-ն, շատ լավ գիտե իր եղբոր արարքները, որովհետև մեր նկարագրած դեպքը ո՛չ առաջին և հաստատապես ո՛չ էլ վերջին դեպքն է: Ըստ հավատացյալների մեջ պտտվող լուրերի, այսպիսի դեպքերը հասնում են տասնյակների:
Մեր պահանջն այն է, որպեսզի կաթողիկոսը նախ ներողություն խնդրի հավատացյալ ժողովրդից ու պատժի իր եղբորը և կարգալույծ անի հոգևորականին ու սովորական մարդուն անգամ՝ այլասերված կյանք վարելու համար:
Մեր ունեցած տեղեկության համաձայն, «Մարչելոյի» բարեկամները պատրաստվում են դատական և իրավաբանական ատյանների մեջ բողոքել Եզրաս սրբազանի դեմ:
Եթե Գարեգին Բ-ն չսրբագրի իր կեցվածքը ու չպատժի իր եղբորը՝ կարգալուծելով ու հեռացնելով եկեղեցուց, և չմոռանա հրաժարական տալ հայրապետական աթոռից, շուտով ի հայտ կգան նոր փաստեր, և իրավական հետապնդումներով միջազգային դատարաններում պիտի խայտառակվի այս դեպքում նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Այս ձևով վերջապես չարը կհեռանա հայոց աշխարհից, և վերջապես մեր բազմաչարչար ժողովուրդը կազատվի ու կունենա փայլուն և լուսավոր ապագա։
Հուսով ենք, որ Գարեգին Բ-ն, իր աշխարհիկ Կտրիճ անունի տերը լինելով, ուշքի կգա ու կսրբագրի իր սխալը:
Այս առիթով նաև մեր խոսքն ուղղում ենք Հայաստանի իշխանությանը և իրավական մարմիններին, որպեսզի իրենք ևս սկսեն իրավական ընթացք այս հարցի կապակցությամբ և պատժեն հանցագործ մանկապիղծին ու նրա հովանավորին։ Մենք գիտենք, որ մեր երկրի համար ծանր վիճակ է այսօր, սակայն այս ախտը շարունակվելու դեպքում վտանգի մեջ կհայտնվեն մեր երկիրն ու նրա անվտանգությունը, ինչպես նաև մեր ազգային բարոյականության խնդիրը:
Կանխահայտ շնորհակալությամբ՝
Պողոս Չուրուքյան,
Փարիզ, Ֆրանսիա