Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը պաշտոնանկ կարվի՞
2016-05-11 09:10:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների և հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի:

Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: «Ժողովուրդը»-ը երեկ փորձեց Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն մեզ պատասխանեցին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել:

«Գազպրոմ-Արմենիայից» ևս հետաքրքրվեցինք Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին: Այստեղից էլ հավաստիացրին, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն:


Այս նյութը դիտել են - 1924 անգամ