ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում Հայաստանին 15 մլն դոլար տրամադրել սիրիացի փախստականների օգնության համար։ Հայ դատի հանձնախմբի կոչը հնչել է Թուրքիայում սիրիացի փախստականների օգնության հետ կապված խարդախությունները բացահայտելու ֆոնին։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հաշվի առնելով Թուրքիայում կաշառակերության փորձը, դադարեցրել է փախստականներին հումանիտար օգնության ծրագրերին մասնակցող 14 իրավաբանական անձանց եւ անհատների գործունեությունը։
«Հաշվի առնելով վերջին զարգացումները Հայ դատի հանձնախումբը նորից կոչ է անում 15 մլն դոլար օգնություն մատակարարել Հայաստանին փախստականների օգնության ծրագրերի շրջանակներում»,- ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Նա ամերիկահայերին կոչ է արել դիմել Կոնգրեսին եւ իրենց ձայնը լսելի դարձնել կարիքավորներին օգնելու գործում։
«USAID-ի հետաքննությունը հայտնաբերել է մատակարարների առեւտրային ցանց, որոնք կեղծել են օգնության դիմումները, կաշառակերության սխեմաներ կազմել Սիրիա հումանիտար օգնության մատակարարումներին ձեռք գցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայտնել էր, որ Հայաստանը փախստականների ինտեգրման եւ պետության կողմից ջերմ ընդունելության առաջացած բացառիկ օրինակ է։ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ուսումնասիրել Հայաստանին սիրիացի փախստականների օգնության համար 15 մլն դոլար տրամադրելու հարցը։
Այս նյութը դիտել են - 1482 անգամ