Բակո Սահակյանը ծաղրում է դաշնակներին
2016-05-11 03:50:00

Առանց կասկածի կարելի է պնդել, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համար այս օրերին շատ ավելի հեշտ կլիներ ադրբեջանցիների ևս մի լայնածավալ հարձակում ետ մղել, քան դիմանալ այն ֆիզիկական ճնշմանը, որ նրան պատճառում են հարյուրավոր անկապ-անհսկանալի մարդկանց ցուցադրական այցելությունները:

Նույնիսկ կողքից դիտողի համար մեծ տհաճություն է տեսնել, թե ինչպես են բազմաթիվ դատարկախոսներ, պոռոտախոսներ, ձրիակեր-անգործներ իրենց պարապությունը լցնում՝ այցելելով ԼՂՀ նախագահին ու անիմաստ տեղը վատնելով այդ մարդու թանկարժեք ժամանակը:


Ահա նմանատիպ մի այցելություն էլ Ստեփանակերտ կատարեցին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչները:

Բազմամարդ այդ խումբը Արցախ էր եկել, իրենց ասելով, կարևոր առաքելությամբ, թեև վերջին օրերին նրանց առաքելությունը սահմանափակվել էր ընդամենը զանազան գիտաժողովներով ու նիստերով:

Եվ ահա Բակո Սահակյանը, իմանալով, որ այս անգամ էլ դատապարտված է այդ խմբին ընդունելու տանջանքներին, շատ յուրահատուկ քայլ է կատարել: Նա իրենց հանդիպումը նշանակել է ոչ թե նախագահական նստավայրում կամ ԼՂՀ մայրաքաղաքի որևէ հեղինակավոր դահլիճում, այլ… Տիգրանակերտի հնագիտական թանգարանի տարածքում:


Ասում են, թե հյուրերն այնքան էլ չեն ըմբռնել այդ ընտրության ներքին իմաստը: Բայց եղել են մարդիկ, ովքեր նախագահի թափանցիկ ակնարկը հասկացել են: Ասում են, Բակո Սահակյանն այդ ընտրությամբ ցանկացել է ընդգծել, որ Դաշնակցության տեղը վաղուց թանգարանում է, հին ցուցանմուշների կողքին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1396 անգամ