Աշխարհի մի քանի առաջատար բանկերի վերլուծաբաններ հաջորդ տարի ամենաբարձր աճը կանխատեսել են ճապոնական իենին։ Ճապոնական իենի փոխարժեքի աճը կարող է դառնալ առավելագույնը 2016 թվականին հիմնական համաշխարհային արժույթների շարքում՝ կանխատեսում են Morgan Stanley-ի և JPMorgan Chase-ի վերլուծաբանները՝ գրում է Finance.ua-ն։ Ընթացիկ օպերացիաների հաշվի աճող ավելացուկը սահմանափակում է Ճապոնիայի բանկի կարողությունը ՝ նվազեցնելու իենի փոխարժեք դրամավարկային խթանման հաշվին, և հաջորդ տարի ճապոնական տնտեսության աճի հիմնական շարժիչները կդառնան պետծախսերի մեծացումն ու կառուցվածքային բարեփոխումները։ «Մենք կարծում ենք, որ իենն ավելի ուժեղ կլինի դոլարից»,- ասել է Morgan Stanley-ի արժութային ռազմավարության բաժնի ղեկավար Քելվին Ցեն։
Այս նյութը դիտել են - 2313 անգամ