Ինչպես հայտնի է, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ իր վրդովմունքն էր արտահայտել Ազգային ժողովում իր և պատգամավորների փակ հանդիպման մանրամասները որոշ պատգամավորների կողմից «գաղտնազերծելու»` լրագրողներին գաղտնիքներ փոխանցելու առթիվ: Պաշտպանության նախարարը անուններ չէր տվել, բայց հայտարարել էր, որ պատգամավորների մեծամասնությունը կատարում են իրենց պարտականությունները: Իսկ նրանք, ովքեր փորձել են պատմել փակ, գաղտնի հանդիպման բոլոր մասնրամասնությունները, նրանց հետ ճանապարհ չունեն անցնելու:
Այս մասին խոսեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նույնպես ընդգծեց, որ անթույլատրելի է նման վարքագիծը, քանի որ այդ մասին հեշտությամբ կարող է իմանալ նաև մեր թշնամին: Վ. Բաղդասարյանը նույնպես անուններ չէր տվել, չէր ասել, թե փակ հանդիպման գաղտնիքներն ով է պատմել լրատվամիջոցներին:
Չէր ասել, թե արդյոք ընդդիմությունի՞ց էր այդ պատգամավորը, թե` Հանրապետական կուսակցությունից:
Եվ ահա, ադրբեջանական արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Այսօր, կեսօրին ադրբեջանական Day.az կայքը նյութ է հրապարակել, որտեղ խոսվում է Ս. Օհանյանի գաղտնի ելույթի մանրամասների մասին:
Սա այն դեպքը չէ, որ ադրբեջանական կայքերից սխալ է ինֆորմացիա վերցնելը: Պարզապես նրանք հետևել են և պարզել, որ Կորյուն Նահապետյանն է այդ «охотнее других проболтавшийся»: Կարող է` սուտ է այս լուրը, բայց ադրբեջանցիները ինչո՞ւ պետք է «բոչկա գլորեն» հենց Կորյուն Նահապետյանի ուղղությամբ:
Այս նյութը դիտել են - 1639 անգամ