Պապանձվել եմ. Արման - Լիլիթ դուետի թուրքական մելիզմ
2016-05-11 17:18:00
Լույս կա, բայց այն հեռվում, միաչքանի կանգնել ու սպասում է, թե ով աչք կտա, որ լիարժեք լուսավորվի: 
Աշխարհը մի ժամանակ կլոր էր, հիմա ինչ-որ քառակուսի է դարձել... ինչպես մտածողությունը, որ համընդհանուրից տեղափոխվել է հորիզոնական հարթության վրա...
Որտեղ գնալու, տեղ հասնելու փոխարեն, հետ ես ընկնում... վերջում ինքդ քեզ արդարացնելու համար ասում ես, թե գնացի, հաղթեցի ու հետ եկա. արդյունքն այդպես էլ չտեսնելով:
Ինձ թվում է, որ ես հայերեն չեմ խոսում, այլ ինչ-որ անհասկանալի, մեռած լեզվով... Բա ի՞նչն է պատճառը, որ ինձ շատերը չեն հասկանում կամ էլ ինչ-որ ձեռ է տալիս, որ չհասկանալու տեղ դնեն իրենց...
Շատ հնարավոր է, որ ես եմ մեղավոր... բայց ներողություն, որ ես շքեղ մեքենա չունեմ ու այդ շքեղության մեջ նստած չեմ լսում թաթուլի՝ վախ մամա՜ ջան-ը...
Ու այսօրվա Արման - Լիլիթ դուետի ադրբեջանական երաժշտության հիման վրա գրած, դալի-դոլի, անհասկանալի «հայերեն»-ը... ինչպես որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում պատի տակ ծամոն որոճացող, գարեջրի շիշը ափերի մեջ առած, գյադեքը, ովքեր ասում են «ճաշակ» ունեն:
Էդ գյադեքը, եթե պետք է գնահատեն մեր երգարվեստը, ուրեմն իրավունք չունեք Կոմիտասի անունը տալ... Չեմ ուզում աշխարհը քառակուսի դառնա, ինչպես որ մտածողությունն է դարձել քառակուսի ու դեմն առնող չկա...
Այսօր կես վայրկյան լսեցի Արման Հովհաննիսյանի ու Լիլիթ Հովհաննիսյանի թուրքական մելիզմը, անլուրջ ու անթասիբ կատարումն ու պապանձվեցի, լավ միթե՞ մշակույթ կերտող, դարեր ապրած ու ստեղծագործող ազգս կարող է այդկերպ դեֆորմացվել... ադրբեջանցին է դարեր շարունակ գողացել մեր երաժշտությունը հիմա տեղերով փոխվել ե՞նք... Իսկ ինձ թվում էր Արմանը այնպիսի դպրոց է անցել, որ երբեք չի թուլանա՝ թուլացավ, կորցրեց այն ինչ ուներ...
Էլ չասես Արման, ով է եղել ուսուցիչդ, վարպետդ, ամոթ է, պատիվ չի բերում... Իսկ Լիլիթի մասին բան չունեմ ասելու, որովհետև վաղուց է այդ աղջկը իրեն կորցրել...

Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 8715 անգամ