Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ. ԵԱՀԿ ՄԽ
2016-05-12 03:06:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Այս մասին ասվում է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համանախագահների խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Վիեննայում: «Բռնության վերջին բռնկման և լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,-նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

«Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե բնռությունը շարունակվի, իսկ խաղաղությունը չի կարող հաստատվել առանց բանակցային գործընթացի»,-ասել են համանախագահները՝ հերթական անգամ ընդգծելով, որ ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: 

Այս նյութը դիտել են - 1589 անգամ