ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ ապրիլյան դեպքերի հետ կապված` հիմնադրամը տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերել Արցախին:
Նպատակային օժանդակությանը ծանոթանալուց հետո հիմնադրամի պատասխանատուները մի խմբաքանակ մեքենաներ են ուղարկել Արցախ, որոնք` Ա. Աղաբեկյանի խոսքով, ծառայելու են մոբիլիզացիոն խնդիրների լուծմանը: Արցախի փոխվարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Համբարձումյան ընտանիքին՝ նշելով, որ Արցախը մշտապես զգացել է այդ ընտանիքի թե´ բարոյական և թե´ նյութական օժանդակությունը:
«Արցախցիների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս ծանր օրերին շարունակում են ապրել Արցախի հոգսերով` հարկ եղած դեպքում էլ որպես զինվոր կանգնում սահմանին»,- ասել է Ա. Աղաբեկյանը:
Այս նյութը դիտել են - 1625 անգամ