Առաջնագծին օգնություն են ցուցաբերել ՌԴ Եկատերինբուրգի, Աստրախանի, Կաբարդինաբալկարիայի հայ համայնքները՝ ցանկանալով այն ծառայեցնել մեր երկրի խաղաղությանը: Հայեր են եղել, ովքեր իրենց վերջին գումարն են հատկացրել: Արտերկրից եկած հայերը նշում էին, որ պատրաստ են անգամ ջոկատ կազմել եւ գալ կռվելու եւ պատրաստ են գալ իրենց զենքով, հագուստով, գումարով՝ մասնակցելու հայրենի սահմանների պաշտպանությանը, որ թուրքի ոտքը հայրենիք չմտնի:
Էջմիածնում հոգեւորականների օրհնությունից հետո եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ ավտոմեքենաներն ուղարկվեցին Արցախ՝ հասցեատերերին: Օգնությունները շարունակական են լինելու:
USArmenianews.com-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
Այս նյութը դիտել են - 1896 անգամ