Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կայացավ մի նոր ու սպասված միջոցառում: Սոֆա Արծրունի ստեղծագործողը գրադարանում հանդես եկավ իր բանաստեղծական տողի գույն ու գծով: Նախ գինով օծեց գիրքը Հրաչյա Հարությունյանը-ԳԻՆԵՁՈՆ, իսկ վարեց միջոցառումը սիրելի Աննա Կոստանյանը: Հնչեցին ասմունքի տարբեր կատարումներ բազմաթիվ հեղինակների կողմից: Բայց չենք կարող չառանձնացնել հեղինակի թոռան-Սեյրանի ասմունքը: Սոֆայի մոր օրհնանքը, ուղղված բոլոր ստեղծագործողներին ու գրադարանի կոլեկտիվին, հնչեց բազմախորհուրդ և մեծ հույզերի խորհրդով: Հպարտությամբ իրենց սրտի խոսքն ասացին Սոֆա Արծրունու առաջին ուսուցչուհին` Սվետլանա Մարգարյանը և Սոֆայի համադասարանցիները: Իրենց ժողովրդական կատարումներով հյուրերին հուզեցին Նունե Մինասյանի սաները, որոնք սովորում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դաշնամուրով նվագակցում էր Նունե Մինասյանը: Հայաստանի մի քանի մարզերից ժամանել էին հյուրեր: Տնօրեն Նազենի Արզումանյանը իր երախտիքի խոսքով ևս մեկ անգամ ընդգծեց, թե որքան կարևոր է ընթերցող-գրադարանավար կապը: Միջոցառման վերջում մեծ էկրանով հյուրերը դիտեցին գրադարանի խմբագիր Ռաֆայել Սերենցի անակնկալը` Սոֆա Արծրունու անտիպ բանաստեղծություններից ասմունք-տեսահոլովակ, որը հնչում էր առաջին անգամ: Կարդում է Սերենցը, որը կտեղադրենք այս հղմանը որպես մեկնաբանություն: Եվ ամենակարևորը-գրքի խմբագրին ու տպագրական աշխատանքների ղեկավար Վարուժան Խաստուրին հայտնում ենք հեղինակի և մեր շնորհակալական խոսքը, որն իր անցած ճանապարհի խորհուրդներով ոգևորեց ու սատարեց Արծրունուն:
Միջոցառման վերջում կլոր սեղանի շուրջ հյուրերը մաղթեցին հեղինակին նորանոր ձեռքբերումներ և պոետական մուսայի անսպառ հույզ ու հույսեր, մտքի խորունկ ծովեր:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԵԶ ՀԵՏ ԵՔ,ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ; ՄԵՆՔ ՁԵԶ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ
Նոր Նորքի կենտրոնական գրադարան