ՄԱՐԴ եք ծնվել, ինչո՞ւ կենդանի դարձաք
2016-05-12 11:57:00
ԱՆԱՌԱԿՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Զգացել ե՞ք, եկեղեցիներում ինչքան են շատացել սևազգեստ, մորուքով, ինքնապաշտպանվող կոնչիտաները, որ մոմ են վառում ու ինքնամոռաց, ջերմեռանդ աղոթք մրմնջում... Չգիտեն, որ Աստված վառած մոմին չի նայում, հոգին է քննում: Եկեղեցուց դուրս գալուց հետո ինչ ասես չեն դառնում, բացի ՄԱՐԴԸ...
Բա փոքր ժամանակ ստորացված, ծեծ կերած տականք լակոտները, որ հիմա ոստիկանի համազգեստի տակ ծպտված` ինքնահաստատվում են: Զոհված, սևազգեստ մայրեր են քարշ տալիս ասֆալտի վրայով,կամ ծեծում են իրենց պապի տարիքի մարդուն ու հասակակցին կամ էլ գունավոր բերետավորների հետ բոլուկով հարձակվում են հարազատ /????????/ ժողովրդի վրա, որ ընդամենը դուրս է գալիս իր սահմանադրական իրավունքը պահանջելու կամ պաշտպանելու...
Զոմբիացվածի միայն կերպարանքն է ՄԱՐԴ...
Բա երիտ հհկ-ականնե՞րը.... Ձվից նոր դուրս եկած, դեղնակտուց, բայց ապագայում պաշտոն ունենալու, պաշտոնից «թափվող» փողի համը բերաններն ընկած, շուրթունքների փսլինքը լիզող, քծնող, շողոքորթ երիտասարդները ամեն գնով սողում են, սողում դեպի վեր,վե՜ր,որ ելնեն «շալակն աշխարհի»...
Պաշտոնավոր հարուստ դառնալն ավելի հեշտ է,քան ՄԱՐԴ մնալը...
Բա որոշ լրատվամիջոցների «լրագրողիկները», որ փուչ սենսացիաներով ուզում են վարկանիշ բարձրացնել, քիթներն ուրիշների անկողնուց չհանելու գնով,որի պատճառով վրաներից ինչ հոտ ասես, որ չի գալիս,բացի մարդահոտը:
Կամ՝ ահասարսուռ վերնագրեր են դնում, դիտումների ու լաքերի թվաքանակ ապահովում: Փող են շինում,տուն են պահում: Եթե լրագրող ես,պատավոր ես առաջին հերթին ՄԱՐԴ լինել...
Բա ռսամեռներն ու եվրոպասերները, ամերիկամետները... իշխանական կերակրատաշտի մոտ մի աման լափով Աստծո դրախտավայր հայրենիք ու ազգ ծախողներ դավաճանները...
Մի մեռեք, մի սիրեք, մի միտվեք ոչ մի ազգի ու պետության: Ձեր ազգի համար արժանի ՄԱՐԴ եղեք...
Բա անասուն ֆեյքերը, որ ծպտված փող են աշխատում,հարկի-անհարկի դուրս են թռչում իրենց շնաբներից ու հաչալով վրա պրծնում, թքում-մրում ճշմարտության երեսին:
ՄԱՐԴ եք ծնվել, ինչո՞ւ կենդանի դարձաք:
Բա Չ՛իշխանությունը...........................................................................
Էս ի՞նչքան բան կա Հայաստան աշխարհում ատելի, ես չգիտեի...
Ֆիալկա Հախինյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1969 անգամ