Մայիսի 13-ին, ժամը 18:00-ին Բաղրամյան Պռոշյան փողոցների խաչմերուկում կմեկնարկի երթ2016-05-12 13:16:00
Մայիսի 13-ին, ժամը 18:00-ին Բաղրամյան Պռոշյան փողոցների խաչմերուկում կմեկնարկի երթ:
Պահանջներն են`
- Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:
- Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:
- ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
- Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։
- Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից:
Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն
Այս նյութը դիտել են - 1834 անգամ