Google Inc. կորպորացիան մայիսի 12-ին պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԱՄՆ-ում ամենաթանկ ընկերությունը` առաջ անցնելով Apple Inc.-ից, վկայում են NASDAQ ֆոնդային բորսայի տվյալները:
Google ընկերության կապիտալիզացիան առևտրի բացման ժամանակ կազմել է 493 մլրդ դոլար: Apple Inc. շուկայական արժեքը նվազել է, հասնելով 491 մլրդ դոլարի, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ընկերությունը մտադիր չէ մեծացնել iPhone սմարթֆոնների արտադրությունը 2016-ի երկրորդ կեսին:
Forbes-ի 2016 թվականի ապրիլի 11-ի տվյալների համաձայն` Google բրենդի արժեքը տարեկան աճել է 7.3 միլիարդ դոլարով, հասնելով 82.5 միլիարդի: Apple բրենդի արժեքը գնահատվում է 154.1 միլիարդ դոլար:
Այս նյութը դիտել են - 1522 անգամ