Մտադիր չեմ հանդուրժել ամբարտավանին...
2015-12-14 14:00:00

Ավակովը հազիվ է զսպել իրեն, որ չծեծի Սաակաշվիլուն

Ուրախալի լուրեր ենք ստանում Ուկրաինայից. Արսեն Ավակովը համարյա կռվել է Միխայիլ Սաակաշվիլու հետ և այդ մասին բացահայտ գրել է Facebook-ում։

 

«Հենց նոր ռեֆորմների Ռադայում պարոն Սաակաշվիլին, ի պատասխան իրեն ուղղված իմ հարցին, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի (ОПЗ) հետ կապված շփվել ռուս օլիգարխի հետ Ուրալքիմից... և ինչպես է դա կապված ОПЗ-ի մասնավորեցման գործընթացի հետ..., կորցրեց ինքնատիրապետումը։


Օդեսայի նահանգապետը հիստերիկայի մեջ ընկավ և սկսեց գոռալ վրաս. «Ոչ ոք իրավունք չունի այսպես խոսել Միխայիլ Սաակաշվիլու հետ... դու կոռումպացված նախարար ես, իսկ ես ազնիվ մարդ եմ»։ Անցավ ուղղակի վիրավորանքների։ Ես հազիվ ինձ զսպեցի, որ չխփեմ նրան, վրան ջուր շփեցի։


Ես վաղուց այդքան շիզիկ պոպուլիստ չեմ տեսել։ Չթողեց բերանս բացեմ, ընդհատում էր բոլորին, ներառյալ նախագահին։


Սաակաշվիլին անպատասխանատու, հավայի հաչանի մեկն է։


Հերիք են ինձ արտիստներն ու կրկեսի դերասանները։ Գործ է պետք անել, ոչ թե լեզուն շաղ տալ։


Անհարմար հարցերը հիստերիա՞ են առաջացնում։ Ձանձրացանք, էլի՛։ Ես չեմ պատրաստվում հանդուրժել ռազմաշունչ սրիկայի ամբարտավանությունը, որը մի աղմկոտ առիթ է փնտրում հրաժարականի համար՝ ձախողելով աշխատանքն իր անմիջական աշխատավայրում։ Մտադիր չեմ հանդուրժել ամբարտավանին, որը խաբում է իմ երկիրը գեղեցիկ կեցվածքով. բոլորը ցռաններ են, իսկ նա՝ առավել ևս։


Կոռուպցիոներներին պետք է նստեցնել, այլ ոչ թե խոսել նրանց մասին ամիսներով ու փաստեր չտրամադրելով։ Թե՞ Սաքվարելիձեն չէ, որ զբաղվում է ОПЗ–ով։ Միայն թե ի՞նչ կապ ունեն այստեղ Սաակաշվիլու խոսակցությունները ռուսական Ուրալքիմի հետ։


ОПЗ-ն պետք է բաց վաճառել՝ անուն ունեցող արևմտյան ընկերության, ոչ թե ռուս օլիգարխի օֆշորիկներին, որի հետ քչփչում են չինովնիկները՝ քողարկվելով ամպագոռգոռ ֆրազներով։


Պարզապես Սաակաշվիլին պետք է պատասխաներ, իսկ նա պայթեց։ Անմեղ հարցը հիստերիա և վիրավորանքներ առաջացրեց։ Գողի գլխին գլխարկը վառվե՞ց»։


Ինչպես տեսնում ենք, ուկրաինացի ռեֆորմատորների, հատկապես դրանց կովկասյան թևի գործերն այնքան էլ լավ չեն։ Այս գոտեմարտում Ավակովի կողմն ենք բռնելու, հայ է, չէ՞։

 

Աղբյուրը՝ shame.am

 
Այս նյութը դիտել են - 1743 անգամ