Շրջագայություն՝ Լոնդոնում օտար միլիարդատերերի ապարանքներով
2016-05-13 09:00:00

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ հավաքվել են Լոնդոնում, մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին։ Իսկ որոշ կազմակերպություններ նրանց առաջարկում են դիտել օտար միլիարդատերերի ապարանքները։

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ այս օրերին պտույտներ են կատարում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, տեսնելու այլ երկրներից այստեղ տեղափոխված այսպես ասած ՝՝կեղտոտ փողերով՛՛ կառուցված ու երբեմն պալատների նմանվող տները։

Առաջին կանգառը Նաթսբրիջ թաղամասն է։ Այն այսօր հայտնի է ոչ միայն ՝՝Հերոդզ՛՛ հանրախանութով, այլ ռուս ու մերձավորարեւելքցի միլիարդատների տներով ու փողոցներով։

Հենրի Ջեքսոնի հաստատության վերլուծաբաններից Էնդրու Ֆոքսալը հյուրերին ցույց է տալիս հայտնի Հայդ Փարքը, որտեղ գտնվող ամենաէժան բնակարանը վաճառվում է 1ՕՕ միլիոն դոլարով։ Այդ տներից մեկը պատկանում է Ռուսաստանի ՝՝Լուքօյլ՛՛ նավթային ընկերության գործադիր տնօրեն Լեոնիդ Ֆեդունին։

Վերլուծաբանի խոսքերով, Ֆեդունը գուցե ռուսական արդյունաբերության հսկաներից է, սակայն նրա գործունեությունն օրինակելի լինելուց շատ հեռու է։՝՝Լուքօյլ՛՛-ը հայտնի է դրամի լվացման փաստերով եւ հարկային կեղծիքներով։

Հաջորդ կանգառը Լոնդոնի մետրոյի նախկին կայարաններից մեկն է։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից 77 միլիոն դոլարով այն գնել է ուկրաինացի միլիարդատեր Դմիտրի Ֆիրթաշը՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցը, որին 2Օ14 թվականին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մեղադրել էր կաշառակերության մեջ։ Նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի հայցը դեռեւս քննարկվում է Ավստրիայի դատարանում։

Գրող Օլիվեր Բլոուն հարց է տալիս, թե ինչպես կարելի է մի կողմից աջակցել Ուկրաինայի ժողովրդավարական, արեւմտամետ դիրքորոշումը, մյուս կողմից թույլ տալ, որ կառավարությունը մայրաքաղաքի ինչ որ հատված հատկացնի մեկին, որը սերտորեն կապված է Ուկրաինայի նախկին, կաշառարված վարչակարգի հետ։

Այժմ արտասահմանյան 1ՕՕ հազար ընկերություններ, որոնք սեփականություններ ունեն Մեծ Բրիտանիայում, պիտի ներկայացնեն իրենց տերերի անունները։

՝՝Պանամական փաստաթղթերի՛՛ կողմից ներկայացված 214 հազար ընկերությունների կեսից ավելին իր գործունեությունը ծավալել է Բրիտանական Վիրջինյան կղզիների միջոցով։

Վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարել է օտար երկրներից այստեղ ՝՝կեղտոտ փողերի՛՛ մուտքն արգելելու իր ծրագրի մասին։

Լոնդոնում այս շրջագայության կազմակերպիչներն ասում են, որ եթե այստեղ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գագաթաժողովում վարչապետ Դեյվիդ Քամերոնը դնի կոռուպցիայի դեմ պայքարի մի մեծ անկյունաքար, Լոնդոնում Դաունինգ փողոցի թիվ 1Օ տունը, որը համարվում է գործող վարչապետերի պաշտոնական առանձնատունը, կդառնա այս շրջագայության հաջորդ կանգառը։

Այս նյութը դիտել են - 1322 անգամ