«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շփման գոտում գտնվող Արցախի գյուղերի բնակիչները շատ գոհ են, որ կամավորականները եկել-կանգնել են իրենց կողքին: Ասում են՝ նրանց հետ մեզ ավելի ապահով ենք զգում: Ի դեպ, գեներալ Մանվելը ոչ միայն Հայաստանում ունի անշարժ ու շարժական հարուստ գույք, այլ նաեւ Ջաբրայիլում տուն, որն այս օրերին նաեւ շտաբի տեղ է ծառայում: Կամավորները, գյուղացիները, կողք կողքի, երկրորդ-երրորդ «լինյա» են փորում դիրքերում` ուժեղացնելու պաշտպանական գիծը, նոր խրամատներ են կառուցում: Սակայն կամավորների մեջ խուլ դժգոհություն կա սահմանում առկա անորոշության մասով. նրանք հարձակողական տակտիկայի կողմնակից են: Անչափ ծանր են տանում ու ցավ են ապրում թեկուզ փոքր տարածքի, սակայն իրենց երբեմնի գրաված Լելե-Թեփե դիրքն ադրբեջանցիների ձեռքում գտնվելու պատճառով, ավելին, նրանց մեծ մասը հորդորում է՝ մի գիշեր, առանց ղեկավարությանն ասելու, «գրավենք-պրծնենք»: Նրանց պատասխանում են. «Չի կարելի, հիմա 90-ականները չեն, պետք է համբերել»»:
Այս նյութը դիտել են - 1502 անգամ