Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս սպորտին. Աբրահամյան
2016-05-13 10:29:00

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

«Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս սպորտին, որն այնքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ նախատեսածիս պես, բայց խոստանում եմ, որ նման բան այլևս չի կրկնվի: Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Սա է իմ ամենամեծ ցանկությունը»,- նշել է Արթուր Աբրահամը:

Այս նյութը դիտել են - 1758 անգամ