Երկիրը կոշիկի տակացու չի, որ ինչպես ուզեք շինել տաք...
2016-05-13 00:38:00
Էս ՀՀԿ պոպուլիստները, որտեղից են առաջացել, փաթեթով բռակ եք տվել տավարիշչի... էս ակամա բարոյականներին լսելով ուզում եմ ասել՝ երկիրը կոշիկի տակացու չի, որ ինչպես ուզեք, այնպես կարկատան անեք, ոտներդ առնեք... չէ տավարիշչի, չանցավ... Շարմազանովին մնա, ցնդաբանությունների նոր հատորյակ կգրի, կհրապարակի..

Ասում է՝ կոռուպցիայի վերջը պետք է տալ, փաստորեն այս երիտասարդ կարիերիստը ապացուցում է, որ մինչև հիմա նրանք զբաղված են եղել կաշառք վերցնելով ու պետության փողերը լափելով: Բայց երբ դրա մասին մենք տարիներ շարունակ գրում էինք ու ասում, սրանք գլուխները հողի տակ առած չլսելու էին տալիս:

Բա էն Աբրահամյան Հովիկը: Էս ինչ է անում, էլ ելք չունի դուրս գալու, օրը մեկ մի բան կասի, որ մարդ ապուշ կտրած կլլկվի ու մտքում կասի. լավ որ սրանք էսքան անմեղ են, բա ովքեր են իրական մեղավորները...
Չէ, Արգամիչ, իրական մեղավորը դու ես, քո տերը՝ Սերժիկն ու քո էն ցար-ձաձը՝ Պուտինը... ոնց շվացնեն հետևներիցդ, այնպես կգվվաք ու թքած, թե ժողովուրդ ինչ անասելի կյանքով է ապրում, էլ չկրկնեմ, թե մինչև հիմա պարապուրդի մատնված կառավարությունը փող լվալու, թալանելու ինչ վարպետությամբ է աչքի ընկել... Էս կառավարության գլխին ասեք, թող մեծ-մեծ չխոսի. կարծես սա պատի ծակից նոր դուրս պրծավ ու. տվեք ինձ մենաշնորհ ու ես կտեսնեք, թե ինչպես կպայքարեմ նրա դեմ: Մարդու ծիծաղն էլ չի գալիս... Հովիկին ասեք, թող առաջինը հենց իրենից սկսի, արդյունքը տեսնելուց հետո, ես պատրաստ եմ նրանից անձամբ ներողություն խնդրել...

Հիմա էլ Գառնու ջրերը երկու մասի են բաժանել, Հովիկ-Իշխան... Իշխան Զաքարյանն էլ Խոսրով արգելոցի ջրերն է որոշել տակով անել... այնպես որ սկսեք ձեզնից, թալանը հետ վերադարձրեք ժողովրդին, այն տարածքները, որ գրավել եք, հետ վերադարձրեք ժողովրդին, ապրեք ժողովրդի մեկ օրն ու հետո կխոսենք...

Հիմա խոսելու բան չկա, դուք ընդամենը շարքային խուլիգաններ եք, որ երկիրը դարձրել եք կոշիկի տակացու ու օրը մեկ փոխում եք տակն ու ձեզ թվում է երեսը պինդ է, ո՛չ... ձեր երեսն եք պնդացրել, սովորել եք ձեր երեսին շպրտած բառն ու բանը կուլ տալ ու շարունակել ձեր ազգակործան գործը...

Արթուր Հայրապետյան
 
Այս նյութը դիտել են - 2330 անգամ