Ապրիլյան պատերազմի օրերին հազարավոր հայորդիներ անշահախնդիր կերպով կամավոր մեկնեցին ռազմաճական և կանգնեցին հայ զինվորի կղքին, որը միայն գովեստի է արժանի:
Բայց արի ու տես , որ որոշներն էլ այս ընթացքում զբաղված են սեփական PR-ով , եվ իրենց վարքով, ըստ էության, պառակտիչ գործունեություն են ծավալում:
Դաշնակցականը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը առաջնագծից «Կամավորի օրագիրը»՛ հաղորդաշարերի շարք է պատրաստում, որտեղ ըստ էության ուղղակի թե անուղղակի կերպով իրականացվում է Դաշնակցություն կուսակցության քարոզչությունը, զինվորների հետ երգվում են դաշնակցական երգեր, ավելին, լրագրողը հարցազրույց է վերցնում Հայկական բանակի համազգեստը հագած, առաջին գծում ծառայություն իրականացնող երիտասարդից, ում զինվորոկան համազգեստի թևին պատկերված է ՀՅԴ տարբերանշանը:
Սա այլ կերպ անվանել, քան լկտի պառակտիչ գործունեություն բանակի շարքերում , այն էլ այս օրերին , անհանար է:
Հարց պատկան մարմիններին և ռազմական ղեկավարությանը՝
-ՈՎ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
-ՈՎ Է ԹՈՒՅԼԱՏՐՐԵԼ ,ԹԵԿՈՒԶ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՈՎ
Հ.Գ. Հատուկ դաշնակների համար՝ անկախ կուսկցական պատկանելիությունից, հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում բոլորս պարտավոր ենք հանդես գալ մեկ միասնական դրոշի՝ հայոց եռագույնի ներքո, իսկ մնացած դեպքերը ոչ այլ ինչ են, քան վտանգավոր պառակտիչ գրծողություններ:
Եվ վերջում հիշենք Նժդեհի խոսքերը՝ ուղղված ՀՅԴ-ին «...Դաշնակցությունը այնքան հզոր չի, որպեսզի միավորի ազգը, սականյ բավական հզոր է այն պառակտելու համար»:
Ազատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից