Դաշնակ նախարար Արծվիկ Մինասյանն իր նշանակումից անմիջապես հետո այնպես բռունցք թափ տվեց մենաշնորհների դեմ, որ թվաց՝ վերջ, դրանց վախճանը վրա է հասել: Էլ չենք ասում այն մասին, որ կուսակցական ընկերների հետ միասին դեռ ժամանակին պնդում էին, թե անուն առ անուն գիտեն բոլոր նրանց, ովքեր ստվերային տնտեսության սյուներն են հանդիսանում և առանձին ոլորտներ ու բիզնեսներ են բռնազավթել: Բայց հենց որ Արծվիկի ձեռքը տվեցին նախարարական պարտֆելը, նրա ձեռքն այլևս բռունցքվելու ցանկություն չունի, իսկ հիշողության հետ էլ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում:
Օրինակ, երբ Մինասյանին հարցրեցին Հայաստանում շաքարավազի շուկայում երկար տարիներ գոյություն ունեցող մենաշնորհի մասին, նա այնպիսի ահուդողի մեջ հայտնվեց ու ճարտար լեզուն էլ այնպես կապ ընկավ, որ կարծես խոսքը ոչ թե մի հասարակ սննդատեսակի մասին էր, այլ ատամի տակ խրված կալցիումի ցիանիդի:
«Շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք, գոնե էկոնոմիկայի նախարարությունն այս պահին չունի ուսումնասիրություն իր տրամադրության տակ»,- մի կերպ արտաբերեց նա՝ հավելելով, որ երբ կուսումնասիրվի շաքարի շուկան, այդ ժամանակ էլ գնահատական կտան:
Նրա պահվածքն էլ ավելի խայտառակ է, եթե վերհիշենք, որ իր պատգամավոր եղած օրերին բազմաթիվ անգամներ է հարցեր ուղղել զանազան նախարարների՝ պատասխան պահանջելով Հայաստանում մենաշնորհների գոյության տարբեր դրսևորումների մասին: Այդ ժամանակ Մինասյանը կարծես թե տիրապետում էր թեմային և բավականին տեղեկացված էր: Իսկ հիմա, արի ու տես, որ ամբողջ տ
Այստեղ զավեշտալին միայն այն չէ, որ արծիվ նախարար Արծվիկը անտեղյակ է ձևանում: Նրա պահվածքն էլ ավելի խայտառակ է, եթե վերհիշենք, որ իր պատգամավոր եղած օրերին բազմաթիվ անգամներ է հարցեր ուղղել զանազան նախարարների՝ պատասխան պահանջելով Հայաստանում մենաշնորհների գոյության տարբեր դրսևորումների մասին: Այդ ժամանակ Մինասյանը կարծես թե տիրապետում էր թեմային և բավականին տեղեկացված էր: Իսկ հիմա, արի ու տես, որ ամբողջ տեղեկությունը գլխից թռել է:
Տպավորությունն այնպիսին է, որ հիմա Արծվիկի խոսքը շաքարով են կտրել: Ու քաղցրացած բերանում լեզուն այլևս չի պտտում՝ արտաբերելու այն կոնկրետ անձի անունը, որ իր մենաշնորհն է տարածել շաքարավազի շուկայի նկատմամբ: