Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող հայտնի թաղամասում, որտեղ մի շարք պաշտոնյաներ դղյակներ ունեն, մի քանի առանձնատներ այս օրերին հանվել են վաճառքի:
List.am կայքում հրապարկաված հայտարարությունների համաձայն՝ այս շքեղ առանձնատները գտնվում են Բաբայան փողոցում՝ հաղթանակ զբոսայգում դիմացի հատվածում, այնտեղ որտեղ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների դղյակներն են:
Վաճառքի հանված դղյակները բավական թանկ արժեն՝ 560 հազար դոլար, 1 մլն 200 հազար դոլար, 1 մլն 500 հազար դոլար: Ի դեպ, վաճառքի հանված դղյակներից մեկը, ըստ լուսանկարների, գտնվում է Հովիկ Աբրահամյանի դղյակի հարևանությամբ:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո հանրությունը պահանջում է պաշտոնյաներից վաճառել իրենց դղյակները և գումարներն ուղղել բանակին: Ինքը հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե կարիք լինի՝ ինքն էլ կվաճառի իր դղյակը:
Այս նյութը դիտել են - 1665 անգամ