Տարվա ամենավատ դերասանուհի՝ Լիկա Սալամանյան: Ոչինչ չունեմ էս աղջկա դեմ անձնապես, բայց որպես վատագույն դերասանուհի նրան չասել չեմ կարող: «Հարզատ թշնամի» սերիալիցս հետո, երբ նրան սիրում էի Սպոյի խաթեր համար ու դերը իսկը իրանն էր. լացակումած դեր մենակ ինքը կարար խաղար, բայց, երբ նա հայտնվեց «Դոմինոյում» նա չկարողացավ ռեստարտ լինել ու մտնել իր դերի մեջ: Իսկ էն դերասանը կամ դերասանուհին ով չի կարողանում շատ արագ մտնել նոր դերի մեջ ու մնում է հին դերի «տակ» հաստատ կարա անվանվի վատագույն դերասանուհի:
Լիկան դեռ չի կարողացել համակերպվի էն փաստի հետ, որ ինքը դխուր, դավաճանված, չսիրված ու երկու ընտանիքների վատ հարաբերությունների համար պատժված հարսը չի, այլ հումորային սիտկոմում սիրված ընկերուհի է ու պետք է գոնե մեկ մեկ ժպտա, քանի որ էս դերը այդպես է ու իր ընկերը իրեն սիրում է, իսկ ինքը պիտի գոնե մի փոքր հումորային իրեն պահի:
Եսիմ, միգուցե մյուս տարի նա էլի կունենա այնպիսի դեր, որտեղ «վսյվայոմ տառելկե» կլինի, բայց էս տարի ինքը բոլոր դերասանուհիների մեջ ամենավատն է կերտում իր դերը:
Էսքանը: Լիկա ջան կներես, բայց որպես դերասանուհի դու էս տարի շատ վատ քեզ ցուցաբերեցիր,. իսկ որպես մարդ, ես չէ, որ պետք է դատեմ, քանի որ սկի չեմ էլ ճանաչում քեզ: Նորից եմ կրկնում՝ ինքը որպես դերասանուհի է վատ էս տարի: