Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեստի ամուսնության պատմությունը մոտենում է ավարտին: Այս մասին գրում է Elle.run-ն՝ հղում կատարելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Ըստ տեղեկությունների՝ Քիմն արդեն մի քանի հանդիպում է ունեցել իր փաստաբանների հետ՝ գործընթացի մանրամասները քննարկելու նպատակով:
Նշվում է, որ ընտանիքում լարվածության պատճառն այն է, որ Քանյեն մշտապես ճնշում է գործադրում կնոջ վրա եւ հավի չի առնում նրա՝ սեփական կարծիքն ունենալու իրավունքը:
Զույգի հարաբերությունների վրա ազդել են նաեւ Քանյեի ֆինանսական խնդիրները: Նա մշտապես մեծ ծախսեր է անում՝ շքեղ նվերներ գնելով կնոջ համար: Այս ամենը, սակայն, Քիմ Քարդաշյանին դուր չի գալիս:
Կրակի վրա յուղ է լցրել Քանյեի ֆլիրտը հայտնի մոդել Էմիլի Ռատայկովսկիի հետ: Վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ նա աչքը չի կտրել երիտասարդ մոդելից, մինչդեռ Քիմը նրա կողքին է եղել:
Քիմի եւ Քանյեի ներկայացուցիչներն այս խոսակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չեն տվել:
Այս նյութը դիտել են - 2943 անգամ