Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է РБК-ն:
ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին: Ընդգծվում է, որ Սարգսյանն առաջին արտասահմանցին է ՌԴ գլխավոր դատախազությունում, ով զբաղեցնում է նման բարձր պաշտոն: