Մի՛ զարմանա, ջահել ես, Ու լավ իմացիր, շնորհանդեսից ավելի շատ ԳԻՐՔՆ է մնում...
2015-12-14 22:47:00

Թբիլիսիում, Հայարտանը Սոնա Վանի հետ հանդիպման օրը Երևանից ստացել էի և իմ թարգմանությամբ Օթար ՃԻլաձեի «Քթոցը» վեպի նախարարության օրինակները...Իմը դեռ չկա...))Ուրախությունս կիսում էի Գիվի Շահնազարի հետ՝ որպես Վարպետի..(հայ գրականությունից վրաց թարգմանութուն).. Ի դեպ երեկ իրիկուն էլ Սուրբ Գևորգի հիմնադրամի կողմից հրատարակած երեք շքեղ գրքերի շնորհանդեսի ժամանակ էլ թեև ձեռքիս չէ դեռ , բայց մտքիս մեջ գոնե( ցերեկը Վրաստանի գրքի ազգային կենտրոնի հրապարակային գովազդն էր մեր ժամանակների դասական Օթար Ճիլաձեի մյուս վեպի մասին՝ «Ճանապարհով գնում էր մի մարդ» Դարձյալ իմ թարգմանությամբ..Երկուսը միասին 1200 էջ...Հսկայական կամուրջ հայ- վրաց կապերի մեջ...Այն էլ 11 ամսում կառուցած...
Զարմանալի է, բայց երևի նախախնամությունն է այդպես կամենում, որ նման ուրախությունները շատ հաճախ ես ապրում եմ այլ միջոցառումների ժամանակ...Երբ էթիկան երբեմն թույլ չի տալիս գոնե մի բառով բարձրաձայն արտահայտվել .....Հետո ժամանակն անցնում է, ժամանակի հետ ոգևորույունն է անցնում, .ոգևորությունը չանցած՝ տարբեր բացասական կրքեր են ջրի երես գալիս շատերի կողմից՝ տրամադրություն է ընկնում, տրամադրության ընկած փուլում մի այլ գիրք են առաջարկում, մի այլ նոր գիրք եմ գրում, ուրիշի գիրք եմ հրատարակում, և նախորդ մեծ գրքերը նաև մոռացվում են..Էլ չեմ ասում շնորհանդեսի մասին..Ժամանակ մնում . է՞... Գովազդի ու շնորհանդեսներ՞.. Ահա այդ է պատճառը, որ իմ՝ ընդհանուր թվով արդեն 40 գրքերից (Կամուրջները չեմ հաշվում) ես տեսել եմ ընդամենը մեկի շնորհանդեսը՝ Ռեվազ Միշվելաձեի «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի՝ իմ նախաձեռնությամբ, իմ թարգմանությամբ, իմ առաջաբանվ, իմ նյութական միջոցներով, երեկոն երեք լեզվով իմ վարած շնորահանդեսը Հայարտուն կենտրոնում ,որի մասին նույն գիշեր հաայստանյան ՏՎ-ներից հայտնիներիգց մեկը ռեպորտաժ արեց՝ նշելով բոլոր պաշտոնավոր ներկաների անունները բացի իմ անունից...Այդ իրիկունը իմ ամենաթաց իրիկուններից մեկը եղավ....Ինչևէ..
...Բայց այս նկարների հետ կապված այլ բան եմ ուզում ասել...Այս ուրախույան պահը այլ գրրքի շնորհանդեսի ժամանակ ի՜նչպես որսաց Գարիկ Մանոյանը հրաշալի նկարչի հրաշալի զավակ , հալալ- զուլալ հոգու տեր, նաև անանձնական ուրախությամբ ապրող տաղանդավոր, զգայուն ու խորաթափանց արվեստագետ(ցավոք ոչ բոլորն են այպիսին), մեկնաբան- լուսանկարիչ Գարիկ Մանոյանն ու ներկայացրել էր իր էջում ու ոչ էլ հայտնել ինձ ....Ես նկատեցի քիչ առաջ, ու մտքերս ահա այսպես ծավալվեցին.Ափսոս երեկ ներկա չէր նա...
Շնորհակալություն, Գարիկ ջան 
Ասածս շատերին է վերաբերվում ու մի քիչ էլ երևանյան մի լրագրողի,որը շաաատ, շատ զարմացավ, թե բա՝ ոնց շնորհանդես չե՞ք անում, բա առանց շնորհանդե՞ս...Բաայց..Բաայց... Ասում էր զարմացած , մտքում էլ երևի ինձնից ու իմ գործից հիասթափված..Իսկ ես հիմա պատասխանում եմ իրեն՝ այո՛, սիրելիս, պատճառները գրեցի ահա...Մի՛ զարմանա, ջահել ես, Ու լավ իմացիր, շնորհանդեսից ավելի շատ ԳԻՐՔՆ է մնում..Գիրքը գաղթի ճանապարհներին է փրկվել...Կիմանաս....Իմը կլինի, քոնը, թե մի ուրիշինը միայն թե լավը լինի, արժեքավոր լինի...ինչպես Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար», «Չընդհատված շնչառություն» հրաշալի, մեծատաղանդ գրքերը ինչպես Սուրբ Գևորգ հիմնադրամի կողմից հրատարակված «Քարթլիի թագուհի Շուշանիկը», «Սայաթ-Նովա», «Սուրբ Գևորգ. որմնանկարներ» քառալեզու շքեղաշուք գիրք-ալբոմները. ինչպես հանճարեղ Օթար Ճիլաձեի առաջին անգամ, աշխարհի բազմաթիիիիիվ լեզուներից հետո, վերջապես, շնորհիվ Անտարեսի, Վրաստանի մշակույթի նախարության,Գրքի ազգային կենտրոնի, ու կրկնում եմ իմ թարգմանության, հայերեն հրատարակված վերոնշյալ մեծ ու հանճարեղ վեպերը՝ բարձրաճաշակ, հոյակապ հրատարակությամբ...Եվ այլն...Շնորհակալություն բոլոր հազմակերպիչներին թարգմանիչներին, հրատարակիչներին...

Գարիկ ջան, նորից շնորհակալություն..Քեզ.. քո նկատող աչքի, Քո կարեկից սրտի համար...Քո տաղանդի համար.. 
Էս ինչքան էլ խոսեցի... Երևի շատ էր հավաքվել..ճճճճ

 
 
Այս նյութը դիտել են - 1687 անգամ