Չգիտեմ, ով ինչպես է մեկնաբանում և ինչ տեղեկություններ են տարածում ԶԼՄ-րում, սոցցանցերում, հստակ գիտեմ հետևյալը.
Ես Արցախցի եմ, ապրում եմ Արցախում, ամբողջ սահմանագծով մեկ, բոլոր պաշտպանական շրջաններում ունեմ ընտանիքի անդամներ և հարազատներ և առանց որևէ մեկի մեկնաբանության գիտեմ ցավալի ճշմարտությունը՝ թշնամին Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով դիրքեր է գրավել և մինչ այս պահը այդ դիրքերը իրենց հսկողության տակ են, վտանգված են խաղաղ բնակավայրերի անվտանգությունը, իսկ Թալիշում ապրելու մասին խոսք անգամ ասելն ավելորդ է:
Նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել այս ճշմարտությունը, նրանք Ազգի թշնամիներն են, ամենավերջին անբարոյականն ու թափթփուկը, իշխանական ապատեղեկատվության դհոլչին ու զուռնանչին:
Ի դեպ ժողովրդին մոլորեցնելու ու ապատեղեկատվություն տարածելն որդեգրած են կոնֆլիտող երկու կողմերը:
Գոնե այս ճակատագրական պահին իշխանությունները և նրանց հաստիքային համախոհները պիտի վերջ տան ճշմարտությունն արտացոլողներին դավաճանի պիտակ կպցնելուց և, եթե նրանց մեջ կա հայի արյան գոնե մեկ կաթիլ ամենայն լրջությամբ մտածեն կորցրածի վերականգման մասին, այլ ոչ աթոռների պահպանման սին գովաբանության:
Ադելա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 5144 անգամ