Պետք եղած պահին էլ, երբ վտանգը մոտ կլինի, թողնենք ու թռնենք
2016-05-14 20:23:00
Մինչև ազգս հայոց ոգևորության գրկում եվրատեսիլ է խաղացնում, լուր ստացանք, թե էլի մեկ զոհ...
 Ամենալավ տարբերակը մարդկանց զոմբիացնելն է, ինչը որ հանգիստ մեր երկրում ստացվում է... զոմբիացնել, թուլացնել, որ մարդը ընդունակ չլինի նույնիսկ մտածելու... Զբաղացնել մարդկանց օրվա ցավ ու դարդով, որ մարդկանց կարևոր հարցեր չհետաքրքրի... 
Ու սրանց տեսեք, թե ինչպես են կամաց-կամաց սկսում բացվել: Մեզ ասում են, թե հրադադարի պայմանավորվածություն ունենք, բայց ինչպես տեսնում ենք, պայմանավորվածությունն էլ տեղին չէ: 
Ավելին, ասում են՝ տարածքները թշնամու վերահսկողության տակ են, ինչ է այս ամենը վկայում:

Լավ մինչև երբ ենք զոհեր տալու աննպատակ, մինչև իշխանությունները իրենց հարցերը լուծե՞ն... ու իրար մեջ հարցեր լուծելով մարդկային զոհեր ու ահաբեկված մի ողջ ժողովուրդ տնավեր դառնալով քարշ տալ, վախեցնել ու ահաբեկել, թե պատերազմ է, գնա զոհվի հանուն մեր ապահովության, որ մենք թափով լափենք պետության փողն ու պետք եղած պահին էլ, երբ վտանգը մոտ կլինի, թողնենք ու թռնենք: Հիմա ինչ է ստացվում, ասել, թե մեր տարածքները թշնամու վերահսկողության տակ է և միաժամանակ հրադադար է:
Հո դուք ծաղր չեք, թե մեզ եք ձեռ առնում:
Ձեզ թվում է, այդ տարածքները վարձակալել եք թշնամուց ու հիմա էլ թողել եք թշնամու վերահսկողության տակ, որ ինչ անեք...
Մենք չպետք է համեստություն ցուցաբերենք ինչ-որ լղոզված ու ստրուկի կարգավիճակում ապրող մարդկանց կողքին, իշխանությանը դուր գալու համար... այն ամենից հետո, ինչ արել են այդխուլիգանները, դա արդեն ոչ թվերով կարող ես հաշվել, ոչ էլ նժարի թաթերին կարող ես դնել:
Դուրս եկեք ձեր ափերից ու սթափ գնահատեք իրավիճակը, որովհետև օր օրի կործանվում է հայրենիքը, իսկ կործանողը ոչ միայն իշխանությունն է, որ ինչ ուզում անում է, այլ նաև մենք, որ ինչ տալիս են, մենք մեզ դուր գալու համար ուտում ենք... համբերությունն էլ չափ ունի, երբ չափն անցում է անունը էլ համբերություն չի, այլ ձեռք ես բերում խելոք-ի անուն, իսկ դուք կարծում եմ գիտեք, որ էշն էլ է խելոք, ում մինչև չես լծում, չի շարժվում... բայց մառազմ է, երբ ժողովրդին էս էլ արդեն քանի տարի է լծում են, բայց տեղներից շարժվող չկա, որովհետև մենք ինչ-որ սպասում ենք «առաջնորդի» ով կգա, կասի ու մենք էլ խելոք կշարժվենք «առաջնորդի» հետևից ու հետո, չստացվելու դեպքում՝ կքարկոծենք... ինքնաբուխ. ու սեփական գաղափար է պետք, որ պետք է գործի դնել... մերժելով նախորդ սխալները...
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 2708 անգամ