Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նշենք, որ խոսակցություններ կան, որ այդ օրը Վիեննայում կկայանա Սարգսյան- Ալիեւ հանդիպում, որին կմասնակցեն նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:
Այս նյութը դիտել են - 1564 անգամ