Գտնվել է Թուրքայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը
2015-12-15 10:06:00

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թուրքիայից Հունաստան ծովային ճանապարհով ուղևորվող Թեքեյան ընտանիքի հոր` Հովհաննես Թեքեյանի մարմինը գտնվել է: Այդ մասին«Արեւելքին»տեղեկություն փոխանցեց նրա կնոջ քույրը` Նաիրի Բաթրունյանը: Մեր տեղեկություններով Հովհաննես Թեքեյանը հուղարկավորվելու է Իզմիրի հայկական գերեզմանատանը:Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը: Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի մոտակայքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 14 հոգի տեղափոխող լաստանավը Թուրքիայից Հունաստան ճանապարհին անհետացել է: Լաստանավի մեջ են եղել նաև սիրիահայ մի ընտանիքի հինգ անդամներ, որոնցից փրկվել է ընտանիքի 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը: Նա այժմ մորաքրոջ հետ գտնվում է Իզմիրում, ուր տեղի պիտի ունենա հոր հուղարկավորությունը: Արինայի մոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ:

Այս նյութը դիտել են - 1649 անգամ