Գուրգեն Գուրգենի Արսենյան. Սահմանի փոխարեն գիշերային ակումբ
2016-05-15 23:54:00

Հայաստանի ինտելեկտուալ գործիչների շարքերը նոսրացան: Հանրաճանաչ ինտելեկտուալ պատգամավոր Գուրգեն Արսենյանի նույն անունը և ազգանունը կրող որդին ձերբակալված է:

Հենց այդ պատճառով էլ պատգամավորը կկորցնի մեծ դժվարությամբ ձեռք բերած ինտելեկտուալի համբավը, քանզի ինտելեկտուալի զավակը չի կարող ավազակ լինել, նա պետք է հոր նման ինտելեկտուալ լինի: Իսկ Գուրգեն Արսենյանը հոր նման չէ:

Նա ցերեկները չի մտածում Հայրենիքի մասին, փոխարենը, ակտիվանալով գիշերային ժամերին, ծեծկռտուքների մեջ է ներգրավվում: Իսկ ամենակարևորն այն է, որ ձերբակալման հիմք հանդիսացած դրվագում կրտսեր Արսենյանը վիրավորվել է «արա» բառից՝ այն համարելով ոչ գրական:

Փաստորեն, ամեն ինչ այդքան էլ ողբերգական չէ, և շատ հավանական է, որ հետագայում որդին հոր նման ինտելեկտուալ դառնա:

Իսկ դրա նախապայմաններն առկա են՝ որդին տանել չի կարողանում «արա» բառը և մոտակա ժամանակահատվածում պետք է գաղութային բառապաշարից արմատախիլ անի այն:

shame.am

Այս նյութը դիտել են - 1698 անգամ