Բադասյան Վահանի կեղծ հայտարարության պատասխանը2016-05-16 04:24:00
Չանրադառնալով Բադասյան Վահանի անձնական հողի վրա կատարված հայտարարության էն մասին, որ իբր Արցախի մոբի տղաների հետ խնդիր է եղել կցանկանամ խոսել էլի անձնական հողի վրա կատարված մյուս կեղծ հայտարարությունների մասին, որ իբր գեներալ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել ազատամարտին....
1.Մանվել Գրիգորյանն ու Հադրութը
1989թ Հադրութի Էդլիլլու ներկայից Ուխտաձոր գյուղում ութ կամավոր ընկերների հետ ստեղծել է պարտիզանական խումբ, որն էլ պայքարում էր թշնամու ոտնձգությունների դեմ, ապա արդեն 1990-ին Մանվել Գրիգորյանը կամավորների կողմից ընտրվում է Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշպանական ջոկատի հրամանատար ապա դառնալով թիրախ տեղի օմոնակաների համար 1990թ ձեռբակալվում է օմոնականների կողմից ու բանտարկվում ապա փախնելով բանտարկությունից նորից վերադառնում է Էդիլլու ու տեղում ինքնապաշպանական ջոկատով պաշպանում գյուղերը, իսկ 1991-ին նույն Էդիլլու ձորակում ջախջախում օմոնականներին:
Նրա առաջին հաղթանակը տեղի ունենում 1992թ ապրիլի 1-ին երբ ջոկատով և տեղի կամավորականների հետ ազատագրում է Հադրութի Հողեր գյուղը, իսկ նույն թվականի դեկտեմբերին արդեն ստանձնում Էջմիածնի գումարտակի հրամանատարությունը:
2.Մանվել Գրիգորյանը, Ֆիզուլին ու Արաքսի ափերը
1993թ Մանվել Գրիգորյանը նշանակվում է 5-րդ բրիգադի հրամանատար և 1993թ. հունիսի 15-ից 83-րդ ԱՄՀ բրիգադը, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, սկսում է ռազմաճակատի հարավ-արեւելյան հատվածի հակահարձակումը:
1993 թվականի օգոստոսի 21-ին 5-րդ բրիգադի գումարտակները` Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ, մտնում են Ֆիզուլի քաղաք: 1993թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մոտոհրաձգային կամավորական բրիգադն ազատագրում է Արցախի հարավային հատվածը` սահմանագիծը հասցնելով Արաքսի ափերին:
3.Մանվել Գրիգորյանն ու Մարտակերտը
1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ, 5-րդ բրիգադն առաջադրանք ստացավ մեկնելու ԼՂՀ Մարտակերտի սահմանագիծ, որտեղ, օգտվելով կարճատեւ զինադադարից, հակառակորդը բավականին ուժեր էր կուտակել եւ փորձում էր լայնածավալ հարձակում սկսել: Դեկտեմբերի վերջին բրիգադն արդեն տեղավորված էր Մարտակերտի սահմանագծի հատվածում եւ սկսեց կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: 1994 թվականի հունվարի առաջին օրերից սկսած 5-րդ բրիգադի գումարտակները Մ. Գրիգորյանի հրամանատարությամբ սկսեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեններ ու Դաստակերտ գյուղերի ազատագրումը:
1994թ. հունվարի սկզբից ռազմաճակատի հյուսիսում` Մարտակերտի հատվածում, ղարաբաղյան ուժերի հետ բրիգադը սկսեց Մարտակերտի տարածքի ազատագրումը 1994 թվականի փետրվար-մարտ ամիսներին ոչնչացնելով հակառակորդի հյուսիսային հատվածի կրակակետերը, բրիգադի գումարտակները մոտեցան Թալիշ գյուղին:
Ապրիլի 10-ին բրիգադի գումարտակներն ազատագրեցին Մատաղիսը, 14-ին` Թալիշը եւ մինչեւ ապրիլի վերջը բրիգադի գումարտակներն արդեն մոտեցան Վերին Չայլու եւ Լեոնարխ գյուղերին:
Մանվել Կոստանդյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 3968 անգամ