Հայկական լրատվամիջոցները որքան պետք է զզվացնեն զոհված զինվորի մորը, որ ասի՝ հերի՛ք է, էլի, ինձ տելեվիզորով ցույց տաք...Որդեկորույս մայրն արդեն թքում է մեր երեսին ու շա՛տ լավ է անում:
Լրատվամիջոցների նողկալի մոտեցումը դիակապտությունից պակաս հանցանք չէ:
Արմենչիկանմաններն էլ մյուս կողմից են պեչենիախառը էստաֆետը իրար փոխանցում ու վազում զորամասեր, հիվանդանոցներ:
Նայում եմ արմենչիկամակարդակ տիկինների, որ հասնում ու եղերամոր պես փլվում են վիրավոր զինվորների անկողինների վրա, քիչ է մնում գիպսը պոկեն, ու դեմքներին վշտաթաթախություն նկարած՝ շաբաշ տալու պես հայտարարում են՝ էսքան դոլար էս ընտանիքին, էնքան դոլար էն ընտանիքին...
Թո՛ւ...
Չեմ հասկանում՝ մենք պետություն ունե՞նք, թե՞ չունենք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1681 անգամ