Հայ ժողովրդի ոչ մի պահանջ կատարված չի... նայում եմ որոշ լրատավականների կռկռուն, չակերտավոր վերլուծաբաններին սիրտս կանգնում է. ասում են՝ Սերժ Սարգսյանը Վիեննայում հաղթեց... կասե՞ք որն էր հաղթանակը... այն, որ հետ բերեց երևի մեր կորցրած տարածքները, թե՞ դատապարտեց ադրբեջանական կողմի հակամարդկային արարքները... երևի ձեր ասած հաղթանակի շնորհիվ է, որ այսօր այսաստիճան անելանելի վիճակում ենք գտնվում ու երբ Սերժը Վիեննայում «հաղթում» էր սահմանում հրազենային մահացու վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող, 1996թ.-ին ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:
Ու ամեն անգամ նախագահների հանդիպումը սրբագրում է ադրբեջանցիների վայրագությունները, որովհետև մենք մեզնից ուժ չենք ներկայացնում... ու պատմությունը կրկնվելու է` անմեղ հայ զինվորներին զոհ տալով... պատրաստվեք նոր պատերազմի, որովհետև հույս չկա, որ մեր պետությունը ներկայացնող գլուխը կսթափվի և ուժ ներկայացնողի անունից հանդես կգա...
սպասեք նոր պատերազմի. ադրբեջանի վայրագությունները սրբագրելով առաջ անցեք. ու մեր զինվորներին մատաղ արեք: Մարդու կյանքը հեչ բան է դարձել, որովհետև քաղաքականություն է խաղում Սերժ Սարգսյանը այն էլ անտակ ու ծուռ:
Վիեննայում հանդիպման արդյունքը գնահատել ըստ էության նշանակում է մի բան, որ պետք է հայ ժողովուրդը այլևս հույսը կտրի պետության գլխի և նրա կողմից ինչ-որ դրական փոփոխություններից, որովհետև եթե Սերժի համար Խաչատուրովն է դեր խաղում, ով ապրիլի 1-ին երեկոյան ժամը 18:00-ին, հայոց բանակի գենշտաբի պետ կոչեցյալ Խաչատուրովը իր համար հանգիստ բիլիարդ էր խաղում իրեն պատկանող էյֆեր բիլիարդի սրահում ու թե ազերիներին ուշադրություն մի դարձրեք և շարունաակում է խաղը, ապա այստեղից հանգիստ կարող ես ասել, որ սրանք ոչ սրբություն ունեն ոչ էլ մեր երկրի ու հողի համար կարող են պայքարել, ավելին սրանք հանգիստ ծախոում ու կործանում են մեր հայրենիքը, որովհետև հոգի չունեն... նույն հաջողությամբ էլ, եթե վտանգը թեժաանա, սրանք առաջին թռնողներն են լինելու ու կրկին ժողովուրդն է մսաղացի տակ ընկնելու:
Թե հաղթանակը երևի մի քանի գեներակլներին գործի ազատելն էր, թե տեսեք-տեսեք պատժեցի նրանց, ովքեր չեն աշխատում... չէ, աչք փակող չկա, ոչ էլ ձեր հոգին դրանից մաքրվեց... Փաստն է կարևոր, որ այսօր ոչինչ չարեցիք և դասեր չքաղեցիք ապրիլյան պատերազմից և այն անմեղ զոհերի արյունը ձեզ ոչինչ չասաց...
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան