Թշվառ Շաբոյանը երկար տարիներ ինքնագոհ սնվում էր բյուջեից, մեկ էլ հանկարծ հանձնարարություն ստացավ երեք շաբաթվա ընթացքում ներկայացնելու վերլուծություն շուկայի մենաշնորհեցման մասին:
Ա՛յ քեզ ճակատագիր:
Մարդը տարիներ շարունակ, դեմքին լուրջ արտահայտություն տված,պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհ գոյություն չունի...
Ծանր, շա՜տ ծանր վիճակում հայտնվեց տղան: Եթե ներկայացնի ճշմարտությունը, կնշանակի մինչ այդ հանցավոր համաձայնության է եկել շուկայում գերիշխող ֆլեշա-լֆիկական և այլ խմբավորումների հետ, խեղաթյուրել է իրականությունը, ինչը, հայտնի է, որ առանց մեկ այլ հանցագործության` կոռուպցիայի, հնարավոր չէ:
Մյուս տարբերակը վարչապետի հանձնարարականը չկատարելն է:
Այս տարբերակն ունի իր ենթատարբերակները: Չի կատարի, այսինքն նորից կպնդի, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան (իր անազնիվ կաշին փրկելու համար), որը կհաարուցի հասարակության արդարացի դժգոհությունը, կամ չի կատարի` ներքին կարգով տեղեկանալով, որ մենաշնորհների դեմ պայքարը նորագույն հեքիաթ է: Վերջինի գոյության իրավունքը ակնհայտ է:
Հայաստանի մաքսային տարածք, մեկ տուփ մանկական սնունդ անգամ, առանց Սերժիկ Սարգսյանի գիտության և доброи չի կարող մուտք գործել:
Ձկան տեղն է՛լ, գիտենք, գլխինն է՛լ...
Զոյա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2076 անգամ